«Շատ սուր պայմաններում մենք տեսել ենք այս Սահմանադրության կենսունակությունը». Ստեփան Մարգարյան

«Որևէ մեկը դեռևս չի հիմնավորել հասկանալի և ընդունելի կերպով՝ ինչո՞ւ էր անհարաժեշտ Սահմանադրության փոփոխութուն նախաձեռնել հիմա, այդ ո՞ր ճգնաժամն են լուծում, որ խնդիրներն են լուծում սահմանադրական այդպիսի փոփոխություններով, առավելապես՝ կառավարման համակարգ փոխելով »,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ քանի որ իշխանությունները կարևորում են քաղաքական կոնսենսուսը Սահամադրության փոփոխությունների հարցում, դարձյալ իրենք բացառո՞ւմ են մասնակցությունն այդ քննարկումներին:

Նրա փոխանցմամբ՝ որևէ լուրջ քննարկում սահմանադրական այդ փոփոխությունների բովանդակության մասին չի եղել, որովհետև որևէ մեկը լուրջ չի ընդունում այդպիսի քննարկումը՝ սկսած հասարակությունից, վերջացրած այլ քաղաքական ուժերով. «Մենք չենք գտնում, որ կառավարման համակարգի փոփոխությունը այսօր Հայաստանում լուծելու է այն խնդիրները, ինչի առաջ կանգնած է Հայաստանը: Եկեք այդ խնդիրները լուծենք, երկիրը հանենք այս վիճակից, հետո կտեսնենք՝ Սահմանադրությունն ինչ ուղղությամբ գնա: Եթե այդքան կարևոր է դա, եկեք 2 տարի հետո ՝ ընտրություններից հետո անենք, 2 տարին ոչինչ չի փոխի: Մենք չենք գնում բովանդակային քննարկման, որովհետև անիմաստ ենք համարում, մենք համարում ենք, որ Սահամանդրությունը կենսունակ է, առավել ևս՝ մենք տեսել ենք շատ սուր պայմաններում այս սահմանադրության կենսունակությունը»:

Տեսանյութեր

Լրահոս