![](/banners/BeFunky-design.jpg)
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/1135953.jpg)
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել համահայկական միությունը:
Նամակը նվիրված է Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին։ Նամակում ներկայացվել է ադրբեջանական իշխանությունների խտրական քաղաքականությունը հայության նկատմամբ, որը հանգեցրել է կոտորածների, ջարդերի և բռնի տեղահանումների մի ամբողջ ցեղասպանական շղթայի ստեղծմանը։
«Մենք կոչ ենք արել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը գործի դնել բոլոր միջոցները ինչպես պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ողջ հայության ոտնահարված անօտարելի իրավունքների համապարփակ, արմատական և երաշխավորված վերականգնման և պաշտպանության համար.,- նշված է նամակում: