ԲՀԿ-ական պատգամավորը՝ եռյակի առաջիկա հանրահավաքի մասին

Ե՞րբ կլինի եռյակի առաջիկա հանրահավաքը: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով այս հարցին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյան ասաց, որ իրենք դեռ չունեն որոշում հանրահավաքի օրվա վերաբերյալ.

«Եռյակի նիստը կանենք, որոշում կկայացնենք, կհայտարարենք: Մենք նախապես իրազեկումները ներկայացրել էինք (խոսքը Երևանի քաղաքապետարան հայտ ներկայացնելու մասին է:- Ա.Ք.), որովհետև երբեմն այնպես էր լինում, որ նախապես չես ներկայացնում, ընդամենը 30 վայրկիան առաջ ձևակերպում են մեկ այլ միջոցառում»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ դեռ հանրահավաքի օրը չեն որոշել, ԲՀԿ-ական պատագամավորն այսպես պատասխանեց.

«Նախ ասեմ, որ ստեղծվել է իրավիճակ, որը էապես տարբերվում է նախորդ ժամանակահատվածից: Ամեն մի քաղաքական ուժ իր համար քննարկումներ էր անում այս ընթացքում՝ ապագայում ինչպես շարունակել: Մենք, ի վերջո, հիմա վերածվում ենք համաժողովրդական շարժման: Սա իսկապես լուրջ իրավիճակ է, և այստեղ բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հիմա զբաղված ենք դրանցով»:

Հարցին՝ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, Ս. Մարգարյանը պատասխանեց.
«Կառուցվածքային, և այլն, և այլն, ի վերջո, ամեն մեկը պետք է իր օրակարգը հստակեցնի, ամեն մեկը պետք է միասնական օրակարգ ձևավորի, արդեն շարժման օրակարգ ձևավորելու խնդիր ունենք, առաջնարհերթությունները որոշելու խնդիր ունենք: Մենք հիմա քննարկումների մեջ ենք»:

Տեսանյութեր

Լրահոս