ԱՄՆ-ն ուժեղացնում է կառավարական շենքերի պաշտպանությունը՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են Վաշինգտոնում և մի շարք այլ քաղաքներում ուժեղացնել կառավարական շենքերի պաշտպանությունը: Դա կապված է ահաբեկչություններ իրականացնելու վերաբերյալ ահաբեկչական խմբավորումների կողմից կոչեր հնչեցնելու հետ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը. «Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ խելամիտ կլինի ուժեղացնել ԱՄՆ-ի կառավարական օբյեկտների ու անձնակազմի պաշտպանությունը»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կանադայի խորհրդարանի շենքում հնչած կրակոցները որակել էր որպես ահաբեկչություն: