ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ուսանող է մահացել. Շտապօգնությունը եկել է, բայց չեն կարողացել փրկել

Երևանի պետական համալսարանում դասի ժամանակ այսօր մահացել է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողը: Այս մասին 168.am-ին հայտնեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը. «Դասի ժամանակ իրեն վատ է զգացել և տեղում մահացել է: Շտապօգնությունը եկել է, բայց չեն կարողացել փրկել: Ըստ մեր ունցած նախնական տվյալների՝ ինքը սրտի հետ կապված պրոբլեմ է ունեցել, և այդ պատճառով է տեղի ունեցել պատահարը»: Կարեն Գրիգորյանը փոխանցեց նաև, որ մահացած ուսանողը տղա է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս