Բաժիններ՝

NASA-ի տիեզերանավով հրթիռը պայթել է մեկնարկից անմիջապես անց (տեսանյութ)

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգում գտնվող NASA-ի տիեզերակայանից արձակված Antares հրթիռակիրը Cygnus տիեզերանավի հետ միասին պայթել է մեկնարկից անմիջապես անց: 

Ավելի վաղ Antares-ի թռիչքը հետաձգվել էր այն պատճառով, որ նավ էր հայտնվել Ուոլոփս կղզուց հարավ-արևելք գտնվող արգելված գոտում, ուր գտնվում է նաև տիեզերակայանը: Նրա հետ կապի մեջ մտնել չէր հաջողվել:

Cygnus-ը պետք է Միջազգային տիեզերակայան հասցներ սննդամթերք, սարքավորում ու նյութեր՝ գիտափորձեր անելու համար: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս