Ադրբեջանը մեկ միլիոն դոլար է հատկացնելու ՄԱԿ-ին՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլոբալ հիմնադրամին հատկացնելու է մեկ միլիոն դոլար՝ Էբոլա տենդի հարուցիչի դեմ պայքարի համար: Համապատասխան հրամանը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում Էբոլա տենդով հիվանդացել է 10.141 մարդ, մահացել է 4922-ը: Դեպքերի հիմնական մասը բաժին են ընկնում Արևմտյան Աֆրիկայի երկրներին՝ Գվինեա, Լիբերիա, Սիեռա Լեոնե, Նիգերիա: 4 դեպք գրանցվել է ԱՄՆ-ում, մեկը՝ Իսպանիայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031