Կբացվի՞ ուղիղ ավիաչվերթ դեպի Ղրիմ

Հայկական մամուլում տարածված տեղեկությունը, որ շուտով բացվելու է ուղիղ ավիաչվերթ Հայաստանից դեպի Ղրիմ, չի համապատասխանում իրականությանը, այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

«Ես հանդիպումներ եմ ունեցել ՀՀ արտգործնախարարությունում, հանդիպել եմ Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հետ, և այսօր կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի իշխանության պաշտոնական մարմինները հայտարարել են, որ որևէ թույլտվություն չի եղել Երևան- Սիմֆերոպոլ ուղիղ ավիաչվերթ իրականացնելու համար»,- հայտարարեց Ուկրաինայի դեսպանը:

Նշենք, որ մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել էր, որ թեև Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը հերքել է նշված տեղեկությունը, այնուամենայնիվ այդ չվերթի տոմսերը վաճառքի են դրված ավիատոմսերի վաճառքով զբաղվող երևանյան մի քանի ընկերություններում, ինչպես նաև «Գռոզնի Ավիա»-ի կայքէջում:
Իվան Կուխտայի մեկնաբանությամբ` հավանաբար այս տեղեկությունը «հերթական ինֆորմացիոն գրոհն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031