Սոցիալական ցանցից օրական օգտվում է 864 մլն մարդ:
Չինացի մասնագետների պատրաստած տեսանյութն ամուսնալուծությունից խուսափելու շատ պարզ տարբերակ է առաջարկում: Օրական ընդամենը մեկ գրկախառնություն, եւ հնարավոր է փրկել ընտանիքը:
Ի պատասխան Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ Պուտինը պատրաստ է հանդիպել վրացի գործընկերոջ հետ:
Հաջորդ հանդիպման վայրի, ժամկետների մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները: Եթե 2012թ. և 2013թ. մեկական հանդիպում է եղել նախագահների մակարդակով, ապա 2014թ. արդեն 3 հանդիպում է կայացել:
Շատ կարևոր է ռիսկի գնալ իմանալ: Իհարկե, կարևոր է ամեն ինչ ուսումնասիրել՝ մինչև որևէ քայլ ձեռնարկելը, բայց ամեն դեպքում պետք է որոշակի իրադրությունում վստահել բնազդներին ու զգացմունքներին: Իմ սիրտը ցավում է, երբ ես լսում եմ, որ կազմակերպությունը խումբ է ղեկավարում. կազմակերպության ղեկին պետք է լինի լիդերը՝ իր տեսլականով և տղամարդկությամբ:
Հարցը հնչելուց հետո նմանատիպ հարց ուղղեք զրուցակցին: Քաղաքական գործիչներն ու աստղերը սովորաբար այսկերպ են խույս տալիս լրագրողների հարցերից:
cluber.com կայքը կազմել է օգտակար մթերքների ցանկը:
Երբ Վալերի Օսիպյանի հետ զրուցել է, վերջինիս հարցին Շ. Հարությունյանը պատասխանել է, որ չի գնալու Երևանի Բաղրամյան 26 հասցե։ Փայտերն ու պայթուցիկներն ինքն է բերել Ազատության հրապարակ, որպեսզի ոստիկանների կողմից ուժ գործադրելու դեպքում հակադրություն կատարեն։ Իրենց զրույցի ընթացքում Վ. Օսիպյանն ասել է, որ ուղեկցելու են իրենց, և որևէ կոնֆլիկտային տրամադրություն չկա։ Իրենց ոչ մի ոստիկան չի դիմել, որպեսզի դուրս չգան երթևեկելի մաս, քանի որ իրենք պայմանավորվել էին և երթի էին դուրս եկել Վ. Օսիպյանի հետ։ Մաշտոցի պողոտա դուրս գալիս` հետևից բռնել են իր ուսից և հետ հրել։ Դա իր համար շատ վիրավորական է եղել։ Իրեն քաշելու հետ զուգահեռ՝ ասել են, որ դուրս գա մայթ։ Իրեն և տղաներին Ոստիկանության բաժնում տարել են առանձին սենյակներ»:
Առհասարակ, արագ ենք հոգնում: Ցանկացած պայքար տևում է այնքան, քանի դեռ մեր էմոցիոնալ, հուզական վիճակը բորբոքված է: Հետո մեր ուշադրությունը շեղվում է այլ խնդրի վրա, ու պայքարն անմիջապես մարում է:
Կրակոց օրենքի վրա. 20-ամյա վաղեմության սպանության վերհուշը:
Ամբաստանյալ Դ. Ասկերովը իր ցուցմունքում այսօր հայտնել է, որ ինքը՝ միայնակ կամ համախոհների հետ, Շահումյանի շրջանի հատվածով 1998, 2005 և 2007 թվականներին պարբերաբար հատել էր ԼՂՀ պետական սահմանը։
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.64 դրամ։
«Ինչպե՞ս ենք պատրաստվել: Փայտ չունենք, գազն ու լույսն էլ էնքան թանկ է, որ չես կարողանում ուզածիդ չափ տաքացնես բնակարանդ: Երեկոները 2 ժամ վառում ենք, որ գոնե մի քիչ տաքություն լինի ու էլի անջատում ենք: Էդքան գումարի տակից ոնց կարող ենք դուրս գալ»:
Շատ ուշագրավ մի փաստ կա, որի մասին պաշտոնյաները լռում են: Այս ամառվա վերջին Ռուսաստանի կառավարությունը հանդես է եկել համանման նախաձեռնությամբ և առաջ է քաշել ՌԴ-ում մայրերին տրվող մայրական կապիտալից բոլորովին հրաժարվելու գաղափարը: Բնականաբար, այդ պայծառ միտքը պաշտոնյաները մտմտում են շատ ավելի վաղուց, ուղղակի հիմա ուզում են միս ու արյուն հաղորդել դրան:
Քարտեզում կա, պաշտոնապես, սակայն գոյություն չունի: Շիրակի մարզի Բարձրաշեն համայնքի մասին է խոսքը: Այն փաստաթղթային ձևակերպումներով գտնվում է Իսահակյան համայնքի վարչական կազմում, համայնքապետարան չէ, սակայն դպրոց ունեցել է:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը` Մալաթիա, մյուսը` Արմենիա բժշկական կենտրոններ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
«Մշակույթի նախարար ջան, ո՞ւմ ես ասում, որտեղի՞ց գումար գտնի, էն արխեոլոգն այնտեղից է ինչ-որ բաներ դուրս տալիս, թող տեր կանգնեն: Ինչքան աննշան բան գտնում են, ասում են` մեր թվարկությունից հազար տարի առաջվա իր ենք գտել, իսկ ինչո՞ւ 11 հազար տարվա հնությունը չեն գտնում»:
«Ամենաէժանը 100 դրամ ա, ամենաթանկը՝ 300 դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ գները համարյա 2 անգամ բարձրացել են: Ժողովուրդը փող չունի, համ մենք ենք տուժվում, համ՝ իրանք»:
«Ես տեսել եմ, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար կազմի և ազատամարտիկների հետ, կարծում եմ, որ այդ հանդիպումները կլինեն շարունակական, և այն ուժերը, այն կուսակցությունները, որոնք իրենց հոգեհարազատ են համարում համաժողովրդական շարժման գաղափարները, անպայման կհամախմբվեն շարժման շուրջ»,- ասում է նա:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
«Ճիշտ է, մենք արձանագրում ենք, որ նոր կառավարությունը որոշակի քայլեր կատարել է, որոշակի օրենդրական նախաձեռնություններ է անցկացրել, սակայն դրանց տնտեսական էֆեկտը շատ թույլ է: Դրա համար մենք հիմա ասում ենք, որ մեխը կառավարության կազմի փոփոխության կամ վարչապետի անձի փոփոխության մեջ չէ, ով էլ լինի՝ շարունակելու է իրականացնել գործող քաղաքական մեծամասնության քաղաքական գիծը»,- ասում է ԲՀԿ-ական պատգամավորը:
Սոցիալ-տնտեսական ծանր կեցությունը Գյումրիում սրվում է հատկապես ձմռան նախաշեմին: Համատարած գործազրկության և աղքատության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքում շատ ընտանիքներ են կանգնում խնդիրների առաջ:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Հայաստանում կարճատեւ այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարության հետազոտությունների գրասենյակի Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի գծով արտաքին հարցերի վերլուծաբան Լաուրա Ջ. Համոնդի եւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանի հետ:
Այրոցքը կարող է առաջանալ ստամոքսի խոցի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի հետևանքով, նաև գործնականում առողջ մարդանց մոտ։ Վերջին դեպքում այն կարող է կապված լինել որոշ տեսակի սննդամթերքի հանդեպ ունեցած անհատական անընկալունակության հետ։
Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու դիմաց «Մերսեդես-E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարևորում է համաժողովի անցկացումը, քանի որ այն նախանշում է նորարարությունների ներդրումը տնտեսության մեջ: Ինովացիոն բիզնես ֆորումի հիմնական շեշտադրումներն ուղղված են լինելու կրթության, հատկապես հանրակրթության ոլորտներին:
Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազմանը զուգահեռ առաջ են եկել մի շարք խնդիրներ: Եթե սեփական տներում և բնակելի շենքերում ընդհանուր առմամբ ջեռուցման հարցը կարելի է լուծված համարել, ապա պատկերը բոլորովին այլ է տնակներում:
Քանաքեռում կատարված սպանության մանրամասները. ականատեսը տաքսու վարորդ էր: