Որևէ մեկը որևէ մեկին չի կարող պարտադրել իշխանությունը հանձնել. Դավիթ Հարությունյան

Որևէ մեկը որևէ մեկին չի կարող պարտադրել իշխանությունը հանձնել: Նման պնդում այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա՝ ոչ մի քաղաքական գործիչ ուրիշ քաղաքական գործչի հանրահավաքի արդյունքում հրաժարական չի պահանջել:

Նա պատրաստակամություն հայտնեց ոչ իշխանական ուժերի հետ աշխատել Ազգային ժողովի պատերի ներսում:

Օրինակ բերելով եվրոպական երկրներում նախորդ տարիներին տեղի ունեցած անկարգությունները՝ Դ.Հարությունյանը նշեց, թե այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ում մենք ավելի ցավոտ ենք զգում: Ըստ նրա՝ այստեղ իշխանափոխության պահանջը սոցիալական է, ոչ թե քաղաքական: Դ.Հարությունյանը նշեց, որ սոցիալական վիճակը բարվոք չէ, և դա նորություն չէ. անցած 20 տարիների ընթացքում այդ փաստը մեզ ուղեկցել է:

Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի ռեսուրսներին՝ Դ.Հարությունյանը խորհուրդ տվեց մի կողմի ռեսուրսի մասին խոսելիս չմոռանալ նաև մյուս ռեսուրսների մասին. «Ցանկացած երկրում, որտեղ ձևավորվում են երկբևեռ քաղաքական համակարգ, ռեսուրսները կենտրոնանում են երկու կողմում էլ: Այս պարագայում ռեսուրսը չէ, որ հիմնական գրավականն է»:

Տեսանյութեր

Լրահոս