Բաժիններ՝

«Գազպրոմը» զգուշացրել է Ուկրաինային` կապված Եվրոպայի համար նախատեսված գազը չյուրացնելու հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ եթե ուկրաինական «Նավթոգազը» կանխավճար չանի հունիսյան մատակարարումների համար, ապա հունիսին Ուկրաինա կմատակարարվի միայն այն գազը, որը բացառապես նախատեսված կլինի եվրոպացի սպառողների համար:

Միլերի խոսքերով` ուկրաինական կողմը պատասխանատվություն կկրի, եթե չարտոնյալ կերպ տնօրինի իր տարածքով անցնելիք այդ գազը: Միլերն ընդգծել է, որ հունիսյան մատակարարումների համար Ուկրաինայի կողմից կանխավճար չստանալու դեպքում իրենք որևէ սահմանափակում չեն կիրառի նրա նկատմամբ, փոխարենը գազ կմատակարարեն միայն եվրոպական երկրներին, որը կանցնի Ուկրաինայի տարածքով:

Միլերը հավելել է, որ այդ ամենը կիրականացվի ստորագրված պայմանանգրերի համաձայն: Միլերը խոստացել է, որ «Գազպրոմը» ամեն ինչ անելու է, որպեսզի եվրոպացի սպառողների մոտ որևէ խնդիր չառաջանա` կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:

Հիշեցնենք, որ ԵՄ-ը հրաժարվել է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս