
Քիչ առաջ Խանջյան փողոցում կրակոցներ են հնչել, նախնական տվյալներովˋ կան վիրավորներ. araratnews.am

Քիչ առաջ Խանջյան փողոցումˋ Վերնիսաժի մոտ, հնչել են կրակոցները: Ինչպես araratnews.am-ին ականատեսներից մեկը փոխանցել է, նախնական տվյալներով կան նաև վիրավորներ: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:
Իսկ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի ունեցել Երգի պետական թատրոնի հարեւանությամբ. կրակել են մի երիտասարդի վրա։ Նրան շտապօգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց։ Կրակոցից վախեցած վաճառողները փախուստի են դիմել։ Հայտնի չէ՝ ով է երիտասարդը։
Մանրամասները՝ առաջիկայում:
Լուսանկարը՝ araratnews.am-ի