Հուռութ` ժամանակակից հայացքներ
Խաչը համամարդկային մշակութային արժեք է։ Հնագույն ժամանակներից հայտնի է եղել Աֆրիկայում, Սկանդինավիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Ամերիկյան մայրցամաքում, Զատիկի կղզում։
Սակայն բոլոր ժամանակներում և ամենուր խաչը պատկերող երկրաչափական մարմինը կրել է հատուկ` Սուրբ իմաստ։ Բազմաթիվ վայրերում խաչաձև հիմքի վրա են կառուցվել տաճարները, իսկ խաչը ծառայել է որպես զորավոր պատնեշ չար ուժերի դեմ։
Քրիստոնյա և հատկապես հայ մարդու համար խաչը կյանքի սկզբի և վերջի խորհրդանիշն է, կատարյալ զենք, որն ուղեկցում և պաշտպանում է ողջ կյանքի ընթացքում։
Սուրբ գիրք, Մարկոս, Ը.- «Եվ Քրիստոսը ժողովուրդն իր աշակետների հետ իրան մօտ կանչեց` եւ նորանց ասեց. «Ով որ ուզում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ»։ Որովհետև ի՞նչ օգուտ է մարդի, եթե բոլոր աշխարհս ստանայ` եւ իր անձը կորցնէ, կամ ի՞նչ փրկանք կգտայ մարդ իր անձի համար։ Որովհետև ով որ ինձ եւ իմ խոսքերը ամոթ համարէ այս շնացող և մեղավոր ազգի մեջ, մարդի Որդին էլ նորան ամոթ կհամարէ, երբ որ գայ իր Հոր փառքովը և սուրբ հրեշտակներովը»։
Հնուց համարվել է, որ խաչը միակ երկրաչափական պատկերն է, որ մարդուն առողջություն է պարգևում և պահպանում է անախորժություններից։
Եգիպտացիները համարել են, որ խաչը կյանքի նշան է` Աստծո շնորհով տրված։
Խաչը միաժամանակ ալեհավաք է և գեներատոր, որի արձակած ալիքների հաճախականության սպեկտրը համընկնում է մարդու մարմնի առողջ բջիջների ճառագայթած ինֆորմացիայի հետ։ Խաչն իր տեսքով նման է օդում ճախրող թռչնին. «Կռունկ, խաբրիկ մը չունի՞ս…»։
Մարդու «ալեհավաքը». Բոլորովին վերջերս Մոսկվայի առաջատար բուժհիմնարկներից մեկում կատարվել են մի քանի հետաքրքիր հետազոտություններ։
Մարդու գենոմի ուսումնասիրությունը հանգեցրել է հետևյալ եզրակացության. ԴՆԹ-ի միայն 5 տոկոսն է մասնակցում ներքին օրգաններում և համակարգերում ընթացող գործընթացների իրականացմանը` մնացած 95 %-ը ծառայում է արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու նպատակին։
Բուժում` լուսանկարի վրա ազդելու միջոցով։ Գիտնականները արհեստականորեն շաքարային դիաբետ են առաջացրել երկու` փորձարկության ենթարկվող ցլիկներից մեկի մոտ։
Որպես բուժիչ դեղորայք` կիրառել են հատուկ մշակում անցած ինսուլինի բյուրեղիկներ, որոնց միջոցով անցած ճառագայթով ազդել են ցլիկների սև-սպիտակ լուսանկարների վրա, որոնք գտնվել են քաղաքի այլ հիվանդանոցում` տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Պարզվել է, որ ազդելով լուսանկարի վրա` կարելի է իջեցնել գլյուկոզայի մակարդակը թե հիվանդ և թե առողջ կենդանու արյան մեջ։
Բույսերի «ալեհավաքները»։ Այն հանգամանքը, որ բույսերն հաղորդակցվում են միմյանց հետ, ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով։
Օրինակ` միանման բույսերից մեկի վրա ազդում են տարբեր հաճախություններ ունեցող ճառագայթներով և համապատասխան սարքերի միջոցով գրանցում են բույսի արձագանքը։ Մյուս բույսերը տեղադրում են այլ սենյակներում և ստանում են նման արձագանք` առանց դրանց վրա ազդելու։
Իսկ արդյո՞ք բույսերը կարող են ծառայել որպես հուռութ։
Այո՛, նման հատկություններ ունեն բոլոր սենյակային և բուրավետ բույսերը, ծառերը և դրանց բնափայտից ստացված իրերը։
Ինչպե՞ս լիցքավորել հուռութը։ Ըստ համապատասխան մասնագետների` դա պետք է անել հետևյալ երեք եղանակներից առնվազն մեկի կիրառմամբ։
1. Ընտրված իրը պետք է թաղել 30-40 սմ խորություն ունեցող փոսի մեջ, 3 օր անց հողից հանել իրը, դրան կցված այլ նշանները, համապատասխան գրությունը և վերականգնել հողի ծածկույթի նախկին տեսքը։
2. Իրը 3 օր պետք է պահել ջրի մեջ, իհարկե, լավագույն տարբերակն է հոսող` անարատ աղբյուրի ջուրը։
3. Վառեք եկեղեցուց գնված մոմ և 3 անգամ տեղափոխեք «ապագա հուռութը» կրակի վրայով` առաջ-հետ-առաջ։
Միանշանակ պարզ է, որ ծառերի բնափայտը կրում է իր մեջ հողի, ջրի և արևի հզոր էներգիաները և անընդհատ շփման մեջ է մթնոլորտի հետ։
Խորհուրդ։ Գտեք հին կելտական օրացույցներում ձեր ծննդան օրվան համապատասխանող ծառը, և հնարավոր է, որ դա ծառայի ձեզ` որպես հուռութ։ Սակայն կարևոր է իմանալ. Որպես հուռութ կարող է ծառայել միայն այն առարկան, որ ձեզ դուր է գալիս` անկախ նրանից, թե ինչ նյութից է պատրաստված։
Բուրգ։ Որպես օրենք` պատրաստվում է բնական քարերից։ Չեզոքացնում է կենցաղային տեխնիկայի արձակած ճառագայթները։
Քառանիստ բուրգը հարկավոր է ուղղել ըստ կողմնացույցի` հորիզոնի չորս կողմերին համապատասխան։
Գունդ։ Որպես օրենք` պատրաստվում է թափանցիկ նյութից, կլոր կամ բազմանիստ մակերեսով։
Կա կարծիք, որ նման առարկան վանում է բացասական էներգիաները և պահպանում է բնակարանը։ Ազդեցությունն առավել դրական է, եթե գունդը կախված է բնակարանի արևկող հատվածում։
Պայտ (նալ)։ Լավագույն հուռութներից մեկն է։ Եթե այն կախում են բացվածքը դեպի վեր, ապա բարեկեցություն է բերում, իսկ եթե հակառակը` հեռացնում է բնակարանից արտաքին բացասական էներգիան։ Սա է պատճառը, որ պայտը համարվում է շատ արժեքավոր հուռութ` բարեկեցություն և հաջողություն է բերում կամ պաշտպանում։
Սակայն որևէ հուռութ չի կարող լիցքավորված լինել մի քանի տարբեր ֆունկցիա կատարելու համար։
Փող բերող թիվը։ Որպես հուռութ կարող են ծառայել 5 եվրո կամ նման արժողությամբ այլ դրամները` պահեք դրամապանակում։ Անիմաստ է պահել շրջանառությունից հանված դրամը։
Գտնված, նվիրված կամ ժառանգությամբ անցած խաչը պետք է տանեք եկեղեցի և խնդրեք քահանային, որպեսզի նա կատարի համապատասխան օրհնության կարգը։
Թևնոց։ Եթե դուք որպես հուռութ ընտրել եք թևնոցը, ապա կարևոր է իմանալ, որ ձախ ձեռքի վրա այն ուժեղացնում է` իգական, իսկ աջ ձեռքի վրա` արական էներգիաները։ Արական էներգիան կլրացնի խարիզմի, ճարպկության, հետևողականության պակասը, անհրաժեշտ է բիզնեսով զբաղվող մարդկանց։ Իգական էներգիան օգնում է խորամանկորեն խուսափել և հարթել սուր անկյունները։
Սրտիկը` որպես երախտագիտության նշան.
Պատրաստեք սրտի ուրվագծերով ինչ-որ մի իր կամ գնեք։
Առավոտյան վերցրեք սրտիկը և ցանկացած բացասական զգացմունքի դեպքում սեղմեք այն սրտին և մտովի շնորհակալություն հայտնեք Աստծուն, որ ձեր հուռութն օգնեց խուսափել հնարավոր սթրեսից։ Սրտիկը ձգում է տարածությունից սիրո և երախտագիտության էներգիան։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: