Բաժիններ՝

«Հետքեր կան, երեխային սպանել են ու հետո գցել ջուրը». Գյումրեցի սպայի հարազատները կասկածներ ունեն. ԳԱԼԱ

Գյումրեցի սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի հարազատները չեն հավատում, որ իրենց որդու հետ կատարվածը դժբախտ պատահարի հետեւանք էր: Ինչպես հայտնի է, մայիսի 2-ին Վայոց ձորի զորամասերից մեկից անհետացել էր սպա Մերուժան Հարությունյանը, եւ տասնօրյա որոնողական աշխատանքներից հետո նրա դին հայտնաբերվեց Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լճից: ԳԱԼԱ-ն հրապարակել էր, որ անհետանալուց առաջ գյումրեցի սպան խոսել էր նշանածի հետ: Հեռախոսազրույցից 15 րոպե հետո նրա հետ կրկին կապվել այլեւս հարազատները չեն կարողացել:

«Երեխայի ճակատային մասի վրա հետքեր են եղել, մյուս տեղերում որեւէ բան չկա: Աչքերի արանքում՝ քթարմատի մոտ են եղել այդ վերքերը»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց սպայի հորաքույրը՝ Լամարա Մանուկյանը:

Թե ինչից կարող էին առաջանալ վերքերը, հարազատները չեն կարող ասել: «Չգիտենք, տվել ենք, որ փորձագետները նայեն, 1 ամիս հետո նոր պատասխան են տալու»,- ասաց հորաքույրը: Մերուժանի հուղարկավորությունից հետո հարազատները ուշքի չեն եկել եւ չեն կարող առայժմ որեւէ գործողություն իրականացնել, բայց հայտարարում են, որ անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրականությունը բացահայտվի:

«Ծնողները ինչ գիտեն, որ ինչ ասեն, ինչ անեն, խեղճերը մինչեւ անգամ չեն հասկանում, թե ինչ կատարվեց իրենց երեխայի հետ: Մենակ գիտեն, որ երեխան ինքնակամ ոչ ջուրը կընկներ, ոչ էլ դա պատահականություն է: Որտեղից որ իրանք ցույց կուտան, որ կարող է ընկած լիներ, հաստատ այդպես չէր կարող լիներ»,- ասաց հորաքույրը:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս