Հարուստ նախարարն ու նրա կինը. «Ժողովուրդ»

«ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բավականին լուրջ ունեցվածքի տեր է»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նախարարը նշել է, որ ունի 1 սեփական տուն, 3 բնակարան, հողամաս, բազմամյա տնկիներ, հասարակական նշանակության շինություն։

Գրիգորյանը հայտարարագրել է նաև 3 մարդատար և 1 բեռնատար մեքենա։ Այս ամենից բացի, նա հաշվեհամարին հայտարարագրել է 810 մլն 600 հազար դրամ, 300 հազար ռուսական ռուբլի և 776 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ նախարարի կինը Ալիսա Գրիգորյանն, իր հաշվին ունի 300 մլն 630 հազար ՀՀ դրամ»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս