ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը ստորագրվի սահմանված ժամկետում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններին մասնակցած ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը պնդելու է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը ստորագրվի սահմանված ժամկետում` հուլիսի 20-ին:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Իրանն ու ԱՄՆ-ը երկկողմ են հանդիպում անցկացրել Վիեննայում, ուր երեկ անցկացվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը, որը սակայն մեծ հաշվով ավարտվել է անարդյունք:

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին բանակցային չորրորդ փուլի արդյունքներով հայտարարել է, որ սահմանված ժամկետում (հուլիսի 20) ամեն գնով համաձայնագրի ստորագրմանը հասնելն անիմաստ է` հավելելով, որ բանակցությունները շարունակվելու են հաջորդ ամիս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031