Արթուր Աֆրիկյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
Արթուր Աֆրիկյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1961 թ. նոյեմբերի 15, ք. Երևան
Կրթություն
1984 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ
Աշխատանքային գործունեություն
1979-1980 թթ. – Հուշարձանների վերականգնման հատուկ գիտաարտադրական
1982-1983 թթ. արվեստանոց` բանվոր, տնտեսագետ
1980-1982 թթ. – Ծառայություն խորհրդային բանակում
1983-1990 թթ. – Երևանի Օրջոնիկիձեի շրջխորհրդի գործադիր կոմիտեի ֆինբաժին`տնտեսագետ, ավագ տնտեսագետ, հարկային գլխավոր վերստուգիչ-հարկային տեսչության պետ
1990-2000 թթ. – Էրեբունու, Շահումյանի, Մաշտոցի, Էջմիածնի, Կոտայքի և Խորհրդայինի հարկային տեսչությունների պետ
2000-2001 թթ. – ՀՀ պետական եկամուտների նախարարի խորհրդական
2001-2002 թթ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավար
2002-2008 թթ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ
2008 թ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2008 – 2014 թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2003 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ Նախագահի 2011 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: