Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Ղրիմի թաթարների բռնագաղթի 70-ամյակի կապակցությամբ

Грузия Online-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հայտարարություն է տարածել` կապված 1944 թվականի մայիսին Ղրիմից ավելի քան 230.000 թաթարների բռնագաղթեցման 70-ամյակի հետ: Հայտարարության մեջ նշված է, որ այսօր էլ այդ իրադարձությունն ունի հատուկ նշանակություն:

Հայտարարության մեջ նշված է, որ Ղրիմի թաթարները թերակղզուց արտաքսվելուց հետո անասելի զրկանքներ են կրել Կենտրոնական Ասիայում, Ուրալում ու Սիբիրում, ուր տեղափոխել են նրանց, բախվել են սովի, հիվանդությունների ու բռնությունների:

Բռնագաղթեցվածների գրեթե կեսը` հիմնականում կանայք ու երեխաներ, զոհվել են 1944-1947 թվականներին: Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ղրիմի թաթարների մեծ մասը ու նրանց սերունդները ցայժմ գտնվում են արտաքսման մեջ: Հայտարարությունում ընդգծված է, որ ամեն շաբաթ աճում է Ղրիմում մարդու իրավունքների խախտումների ցուցակը:

Պետդեպարտամենտը հիշատակել է այն, որ Ղրիմում թաթարների նկատմամբ կատարվում են հարձակումներ, նրանց չեն թույլատրում խոսել իրենց լեզվով, իսկ համայնքի առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևին արգելել են 5 տարով վերադառնալ հայրենիք: Հազարավոր թաթարներ լքել են Ղրիմում իրենց տները` վախենալով սեփական անվտանգության համար:

Հիշեցնենք, որ Ղրիմի թաթարների բռնագաղթն իրականացվել է 1944 թվականի մայիսի 18-20-ին: Ստալինը նրանց համարել է անհուսալի տարրեր` կապված նրա հետ, որ Ղրիմի թաթարների մի մասը հանդես է եկել Վերմախտի կողմից: Չնայած դրան` բռնագաղթն առնչվել է նաև Կարմիր բանակի զորամասերում հանդես եկող Ղրիմի թաթարներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս