Տիգրան Բարսեղյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

Տիգրան Բարսեղյանի կենսագրությունը

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972 թ. մարտի 1, ք. Երևան

Կրթություն
1978-1988 թթ. – Երևանի թիվ 177 միջն. դպրոց
1988-1993 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1993-1994 թթ. – ՀՀ դատախազություն, ստաժոր
1994-1996 թթ. – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն, քննիչ
1996-1999 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժին՝ առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ
1999-2000 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի տեղակալ
2000 թ. – ՀՀ ՆԳՆ, Երևանի ՆԳ վարչություն, հետաքննության բաժանմունքի պետ
2000-2003 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի տեղակալ
2003-2008 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
2008-2009 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2009 – 2014 թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Պահեստի սպա, զինվորական կոչումը` կապիտան: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի և գերմաներենի:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի և դուստր:

 

Տեսանյութեր

Լրահոս