Արմեն Ալավերդյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

Արմեն Ալավերդյանի կենսագրությունը

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1958թ. հոկտեմբերի 9,  Մարտունու շրջանի Երանոս գյուղ

Կրթություն

1966-1976 թթ. – Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոց

1976-1980 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետ,  տնտեսագետ

1983-1986 թթ. – Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա,

1988 թ. –  պաշտպանել է թեկնածուական թեզ` «Արտադրանքի որակի տեսական հիմքերը և դրա բարձրացման տնտեսական մեխանիզմները» թեմայով
Աշխատանքային գործունեություն

1982-1990 թթ. – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոն` ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ

1990-1991 թթ. – ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարություն,  գլխավոր մասնագետ

1991-1992 թթ. – ԿԱ հարկային պետական տեսչության վերլուծության բաժնի պետ

1992-1994 թթ. – Մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, այնուհետև` վարչության պետ

1995-1999 թթ. – ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետի տեղակալ

1999-2000 թթ. – ՀՀ պետական եկամուտների փոխնախարար

2000-2008 թթ. – ՀՀ  ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ

2008-2012 թթ. – ՀՀ ԿԱ  պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

2012 – 2014 թթ. – ՀՀ ԿԱ  պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ 
1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:Ունի հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ Նախագահի  հրամանագրով 2005թ.պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: ՀՀ Նախագահի  հրամանագրով 2011թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Ֆրիտյով Նանսենի» անվան հիմնադրամի կողմից 2002թ. պարգևատրվել է «Ֆրիտյով Նանսենի» հուշամեդալով: Պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ԱԺ ներկայացրել է մի քանի տասնյակ օրենքների նախագծեր` որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ: Ունի 20-ից ավելի հրատարակված գիրք և գիտական հոդված:
Տիրապետում է ռուսերենի, ֆրանսերենի:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու  որդի:

Տեսանյութեր

Լրահոս