Թռչունների ձայնի ելևէջները հեռացնում են հիվանդությունները
Հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի է եղել, որ թռչունների ձայնը բուժիչ ներգործություն է ունենում մարդու վրա։ Փետրազարդ բուժարարների ծառայություններից էին օգտվում նույնիսկ արքաները 18-րդ դարում` նորաձև էր համարվում դեղձանիկների գեղգեղանքով բուժել գլխացավը։
Հարյուրամյակներ անց, օրնիտոթերապիան- այսպես էին անվանում թռչուննեի ելևէջներով բուժելը, կրկին արդիական է։
Թռչունների երգեցողությունը զարմանալիորեն բարերար ազդեցություն է թողնում մարդու հոգեվիճակի վրա։ Որոշ թռչունների ելևէջները` հանգստացնում, մյուսներինը` բարձրացնում են տրամադրությունը, իսկ երբեմն` կարող են փոխարինել դեղահաբերին։
Վատ տրամադրության դեպքում 20-30 րոպե տևողությամբ լսեք թռչունների ելևէջներով ձայնագրություններ (իսկ եթե չկա, կարելի է լսել բնության ձայների ձայնագրւթյուններ, օրինակ` ծովի ալիքների կամ խոր անտառի ձայները)։
Նախքան միացնելը հարմար տեղավորվեք բազկաթոռի մեջ, ընդունեք ձեր ամենասիրած դիրքը, որում ձեզ հարմար և հեշտ է մտածելը, շնչելը։
Աշխատեք մտովի առանձնացնել ձեզ համար կարևորը` անէականից։
Ինքներդ ձեզ համար ծրագիր մշակեք, այն յուրահատուկ ցուցում կլինի այն մասին, թե ինչ է ձեզ անհրաժեշտ։
Փակեք աչքերը և պատկերացրեք, որ պայծառ, արևոտ օր է, դուք գտնվում եք անտառում։ Բազմերանգ թռչուններն ուրախ ծլվլոցով թռչում են մեկ ծառի ճյուղից դեպի մյուսը, և պատկերացրեք, որ թռչող թռչուններից մեկն էլ դուք եք, ուրախ, առույգ, կորովով լեցուն։
Այսպիսի մեդիտացիայից հետո կառաջանա առույգության զգացողություն։ Թռչունների երգեցողության ժամանակ առաջանում են վիբրացիաներ, որոնք բարերար ազդեցություն են ունենում ներքին օրգանների վրա` հեռացնում բացասական էներգիան` լրացնելով այն դրականով։ Բացի այդ, նորմալացնում է պուլսը, ճնշումը, շնչառության ռիթմը, մարմնի ջերմությունը։ Այն օգնում է հեռացնել ինչպես` մկանային, այնպես էլ հոգեկան (հուզային) լարվածությունը։
Հոգեբանները կարծում են, որ այն պահից սկսած, երբ տան մեջ հայտնվում է որևիցե թռչուն (կամ կենդանի), մարդու կյանքն ընթանում է այլ հունով։ Եվ կարևոր չէ` դա շան ձագ է կամ փոքրիկ թռչնակ, փոփոխությունը միշտ կլինի դեպի լավը։
Փորձագետների հետազոտությունները ցույց են տվել, որ.
- Անտառային երգող թռչուններից սերինոսի, ինչպես նաև կեռնեխի և դրախտապանի երգեցողությունը կարող են վերացնել մարդու մոտ առաջացած սրտխփոցը։
- Նկատել են նաև, որ սոխակի և կարմրակատարիկի ելևէջները վերացնում են անհանգստությունը, լարվածությունը` հանդարտեցնում։
- Քրոնիկ հիպերտոնիան բուժվում է սև կեռնեխի երգեցողությամբ։
Հիշեցում։ Հատկապես դյուրազգաց մարդկանց հաճելի հույզեր է պարգևում բնության մեջ գտնվող թռչունների երգեցողությունը։ Քանի որ կան թռչունների ոչ իրական «երգեցողության» ձայնագրություններ, օրինակ` սինթեզատորի օգնությամբ, արդյունավետությունը քիչ է։
- Կարող եք բնության գրկում հանգստանալիս դիկտոֆոնով ձայնագրել թռչունների ձայնի ելևէջները, այնուհետև ունկնդրել այն։
- Գերադասելի է տանը պահել թութակներ, որոնք կցրեն վատ տրամադրությունը` հանգստացնելով նյարդային համակարգը։
Հետաքրքիր է, որ օրնիտոթերապիան օգտակար է հատկապես երեխաներին` հիվանդությունների ժամանակ, դյուրազգաց, աշխույժ երեխաներն ավելի հանգիստ են քնում։ Բացի այդ, թռչունների երգեցողությունը նպաստում է երեխաների երաժշտական լսողության զարգացմանը։
Խորհուրդներ։ Բուժումը պետք է անցկացնել կանոնավոր` ամեն օր։ Եթե զգում եք ուժերի, էներգիայի անկում, ապա կատարեք այն առավոտյան։
Եթե աշխույժ եք, կայտառ, բայց օրվա երկրորդ կեսին ունեք փքվածության զգացողություն, ապա բուժումն անցկացրեք երեկոյան։
Թռչնաթերապիայով բուժման դրական արդյունավետության համար առավել կարևոր է, թե որտեղ եք այն անցկացնում` տա՞նը, թե՞ դրսում։ Բնության մեջ հարմար է անտառը, զբոսայգին կամ պուրակը։ Բուժման սեանսն անցկացրեք նստած վիճակում։
Ընդամենը 20 րոպե տևողությամբ թռչուններին դիտելը կամ արհեստական լճակներում կարապներին, սագերին կերակրելը նույնպես բուժիչ, դրական ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: