Քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ. Լենա Նանուշյանը հեռանում է նյութապես հարստացած, բայց բոլոր առումներով ձեռնունայն. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը գրում է. Այսօր աշխատանքից ազատվել է Լենա Նանուշյանը

2018 թվականին նա հագավ հեղափոխական «կոստյումը», մի կողմ դրեց իր անցյալն ու այն մարդկանց, որոնք կարևոր դեր էին ունեցել իր մասնագիտական ճանապարհին, և սկսեց ծառայել իշխանությանը։

Այս տարիներին նա ավելի հաճախ երևաց ռիլերում, քան առողջապահական բարեփոխումների արդյունքներում։ Ծաղրեց բժշկական հանրույթին, զբաղվեց քաղաքական քարոզչությամբ, քննադատեց Եկեղեցին և բացահայտ աջակցեց իշխող ուժին։

Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ։

Այսօր նա հեռանում է պաշտոնից՝ նյութապես հարստացած, բայց բոլոր առումներով ձեռնունայն։ Ամենամեծ կորուստը պաշտոնը չէ, այլ այն հեղինակությունը, որը ձևավորվել էր մինչև 2018 թվականը և հետո փոխանակվեց քաղաքական ծառայության հետ։

Ինչևէ, յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում, թե ինչ գին վճարի իր կարիերայի համար։

Հ․Գ․ Տիկին Անահիտ Ավանեսյան, ասում են՝ Լենա Նանուշյանին փոխարինելու եք Սամվել Խարազյանով։

Ասեմ՝ հրաշալի ընտրություն է։ Եթե առողջապահության ոլորտում արդյունքները գնահատվեին ոչ թե իրականացված բարեփոխումներով, կառավարման որակով կամ առողջապահական ցուցանիշներով, այլ կառավարության սրճարանից ընդմիջման համար կարտոֆիլ ու աղցաններ բերելու պատրաստակամությամբ, ապա ավելի արժանի թեկնածու դժվար թե գտնվեր։

Եվ, ինչպես միշտ, ոչ մի խոսք առողջապահության մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31