Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
Մայիսի 20-ին տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294175) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3-3.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 12 մլրդ 940 մլն դրամ, որից մրցակցային` 11 մլրդ 585 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 355 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 361 770 724 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.7556 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8138 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: