Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 21-ին ժամանակ առ ժամանակ, 22-25-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում`
Մայիսի 21-ին ժամանակ առ ժամանակ, 22-24-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Երևանի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.20C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 2.30C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.90C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն