Տիրադավ, ուրացող Արման Սարոյանը չի ուզում, որ Վեհափառի գործով դատական նիստը հեռարձակվի
Արման Սարոյանը դեմ է արտահայտվել լրատվամիջոցների ներկայությանը՝ նշելով, որ իր դեմ վաղուց մեդիաարշավ է իրականացվում։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում հնչել են տարբեր սպառնալիքներ, այդ թվում՝ մահվան սպառնալիքներ։ Սարոյանը խնդրել է դատական նիստերն անցկացնել դռնփակ։
Սարոյանի խոսքով՝ նախորդ դատական նիստի ընթացքում իր հասցեին սպառնալիք է հնչել․ «Մի բանով կտամ սրա գլխին»։
Նա նշել է, որ հենց այդ միջադեպն է հիմք հանդիսացել նիստերը դռնփակ անցկացնելու իր պահանջի համար։ Սարոյանը նաև պնդել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ ձայնագրություններ կան։ Գործով նոր դատավոր Սերժ Ռուշանյանը մերժեց ներկայացված միջնորդությունը: Դատական նիստը կանցկացվի դռնբաց:

