Բաժիններ՝

Վիճաբանության ժամանակ հարևանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել

Մայիսի 18-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրակացարանի մասնաշենքերից մեկի մոտ վիճաբանություն է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Դավիթ Մ.-ն ժամը 22.00-ի սահմաններում իրենց տան դիմաց վիճաբանել է հարևանի` 1985 թ. ծնված Կարեն Կ.-ի հետ, որի ընթացքում Կարեն Կ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Դավիթ Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Դավիթ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀՈստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս