Բաժիններ՝

«Թանգարանը դիահերձարան չէ, այստեղ իրերը կենդանի, շնչող նմուշներ են»

Asparez.am-ը գրում է. Մայիսի 17-ին լրացավ «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման հոբելյանական տասնամյակը: Գյումրին եւս «Թանգարանային գիշերվան» իր տոնական մասնակցությունն ունեցավ:

Տարեցտարի այդ տոնին մասնակից դարձող թանգարանների թիվն ավելանում է: Քաղաքում գործող բոլոր թանգարաններում մշակութային տարբեր բնույթի միջոցառումներ էին կազմակերպվել, այցելուների թիվն էլ այդ օրը, բնականաբար, սովորականից շատ էր: Արա Պապանյանին՝ Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրենին հարցին .

«Թանգարանային գիշեր» տոնի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել, դա, ընդհանուր առմամբ, ի՞նչ է տալիս թանգարաններին եւ թանգարանի այցելուներին»:

«Կոնկրետ մեր թանգարանն արդեն վեցերորդ տարին է, ինչ նշում է այս տոնը,-ասում է Ա.Պապանյանը,- այն թանգարաններին եւ այցելուներին տալիս է փոխադարձ համագործակցության եզրեր գտնելու հնարավորություն:

Մեր ցանկությունն է` մարդկանց ծանոթացնել մեր մշակույթին, իսկ մարդկանց ցանկությունն է` դրանց հետ ծանոթանալը: Այդ օրը նաեւ բացառիկ է այն իմաստով, որ մարդիկ հնարավորություն ունեն թանգարաններ այցելել մինչեւ գիշեր: Իմ ցանկությունն է, որ ընդհանրապես թանգարանները ոչ թե աշխատեն ինչպես այժմ է ընդունված, այլ ժամը 15-22-ը:

Դա հնարավորություն կտար ավելի շատ այցելուներ բերել թանգարան: Այս տոնի անցկացումը մեզ ցույց տվեց, որ այցելուների հոսքը երեկոյան ժամերին ավելի մեծ է»: Ա.Պապանյանը նշում է, թե ըստ վիճակագրության, սովորական օրերին թանգարանն անցյալ տարի 8700 այցելու է ընդունել: Եւ տարեցտարի այդ թվում աճ է արձանագրվում: Դրան նպաստել է նաեւ այն, որ Գյումրին ԱՊՀ մշակութային քաղաք էր հռչակվել 2013-ին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս