Իրական նախադրյալներ կան պետբյուջեն կրկնապատկելու համար. Իշխան Խաչատրյան
«ՀՀ ստվերային տնտեսությունը ժառանգել ենք խորհրդային տարիներից: 90-ականներին ստվերը լայն թափ ստացավ, իսկ վերջին ժամանակներս ծաղկում է»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
Նա նշեց, որ տարբեր գնահատականներով ՀՀ տնտեսությունում ստվերը 35-50% է, հարկային եկամուտները կազմում են 850 մլրդ դրամ, այսիպիով՝ իրական նախադրյալներ կան պետբյուջեն կրկնապատկելու համար: Խաչատրյանի խոսքով՝ ստվերի գոյության պատճառով է, որ մեկ աշխատողին 3 կենսաթոշակառու է բաժին ընկնում. «Կենսաթոշակները կարելի է կրկնապատկել, կամ հարկային բեռը կրճատել 2 անգամ, ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել 2 անգամ: «Օրինաց երկիր» խմբակցությունը կարծում է, որ ստվերը իրական սպառնալիք է երկրի համար»: