Մոտ 60 երկիր ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել «սիրիական թղթապանակը» հանձնել Միջազգային քրեական դատարանին
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 58 երկիր ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «սիրիական թղթապանակը» Միջազգային քրեական դատարանին վերաբերյալ բանաձևի նախագծին, ինչպես նաև նպաստել ՄԱԿ ԱԽ-ում դրա ընդունմանը:
Նախագծի համաձայն, Միջազգային քրեական դատարանը պետք է հետաքննի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերի, կառավարամետ զորամիավորումների, ինչպես նաև զինված ընդդիմության գործած լուրջ հանցանքների մասին մեղադրանքները:
Բանաձևի նախագծի հեղինակ-երկրները մյուս երկրներին կոչ են անում միանալ դրան, որպեսզի դրանով իսկ քաղաքական հստակ ազդանշան հղեն այն մասին, որ կատարված ամենալուրջ հանցանքները չեն կարող մնալ անպատիժ՝ միջազգային իրավունքին համապատասխան:
Գործակալությունն ընդգծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը, ամենայն հավանականությամբ, ՄԱԿ ԱԽ-ում կարգելափակեն տվյալ բանաձևի ընդունումը: Իրավապաշտպանները, սակայն, կարծում են, որ միջազգային լայն աջակցությունը կարող է ազդել նրանց որոշման վրա: