Մահացել է Մամիկոն Խոջոյանը. «Փաստինֆո»
Այսօր մահացել է վերջերս ադրբեջանական գրությունից ազատագրված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը: Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը, արդեն շուրջ 1 շաբաթ է, ինչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանրացել էր, նույնիսկ հնարավոր չի եղել նրան տեղափոխել Բերդի քաղաքային հիվանդանոց: Հիվանդանոցից նրան ամեն օր այցելե են բժիշկները, փոխել վիրակապերը, սակայն 77-ամյա ծերունին մի քանի օր շարունակ գտնվել է անգիտակից վիճակում, չի ճանաչել հարազատներին, սնունդ ու ջուր չի ընդունել:
«Գերության ընթացքում ստացած վնասվածքներն ու խոշտանգումները տվեցին իրենց արդյունքը»,- ասել է գյուղապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: