Լեհաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում խոր մտահոգություն է հայտնվել Ադրբեջանի դեմ ուղղված տեսանյութի վերաբերյալ, որը 2026 թվականի օգոստոսի 26-ին հեռարձակվել էր լեհական հանրային հեռուստաընկերության (TVP World) «Eastern Express» ծրագրով։
«Սյուժեում տեղ են գտել ադրբեջանական պետության և նրա ղեկավարության հասցեին կողմնակալ, ոչ օբյեկտիվ և բացարձակ անընդունելի պնդումներ։ Բացի այդ, նշվել է հաղորդավարի սադրիչ վարքագիծը։
Այս կապակցությամբ լեհական կողմին հանձնվել է բողոքի նոտա։
Լեհաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող հանրային հեռարձակողի եթերում Ադրբեջանի նկատմամբ բացասական բովանդակության հեռարձակումը գնահատվել է որպես ոչ բարեկամական քայլ, որը հակասում է երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների ոգուն և կարող է լուրջ վնաս հասցնել երկկողմ կապերին։
Լեհական կողմին կոչ է արվել անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի դեմ ուղղված նման սադրիչ արշավները դադարեցնելու համար», — նշել են Բաքվում։

