Բաժիններ՝

Ղրղզստանի խորհրդարանը քննարկել է Մաքսային միությանն ինտեգրվելու դրական ու բացասական կողմերը

24kg.org գործակալության փոխանցմամբ՝ Բիշքեկում գտնվող Սպիտակ տան մոտ այսօր կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցելու: Ոստիկանությունը ձերբակալել է 5 ցուցարարի, որոնք փորձել են խոչընդոտել պատգամավորների մեքենաների տեղաշարժը:

Ղրղզստանի խորհրդարանում այսօր քննարկվել են Մաքսային միությանն ինտեգրվելու դրական ու բացասական կողմերը: Քննարկումների արդյունքներով՝ ընդունվել է բանաձև, ըստ որի՝ Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցելու մասին որոշումը պետք է կայացվի՝ հաշվի առնելով ձեռնարկատերերի կարծիքները:

Փաստաթղթում առաջարկվում է փոխհատուցում վճարել նրանց, ում բիզնեսը կտուժի Մաքսային միությանը երկրի անդամակցությունից: Մայիսի 13-ին Ղրղզստանում հրապարակվել էր Մաքսային միությանը միանալու մասին «ճանապարհային քարտեզը», որը հավանության էր արժանացել Ղրղզստանի կառավարության կողմից: Ներկայումս այդ փաստաթուղթը պետք է դիտարկվի խորհրդարանի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս