
Հարուցվել է քրեական գործ` «Հետքի» լրագրողի հաղորդման հիման վրա. hetq.am

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ավագ քննիչ Հ. Վ. Մկրտչյանի կողմից հարցաքննվել է «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը, հողորդում է «Հետք»-ը : Քննիչը գրությամբ հայտնել է, որ լրագրողի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 2014թ. մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 40101214 քրեական գործը ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Կատարվում է նախաքննություն:
Հարցաքննության ընթացքում քննիչ Հ. Վ. Մկրտչյանը նշել է, թե «Դուք էլ եք բզբզացել, ինքն ասել է ինձ մի նկարի, դուք նկարել եք»: Քննիչի կանխակալ գնահատականին ի պատասխան՝ «Հետքի» լրագրողը հրաժարվել է շարունակել ցուցմունքը՝ նշելով, որ քննիչն արդեն իսկ դիրքորոշում ունի նախաքննության փուլում: Հ. Վ. Մկրտչյանը ներողություն է խնդրել լրագրողից եւ խնդրել պատասխանել իր հարցերին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: