Ժամանակն է, որ արցախցին անմիջական մասնակցի բանակցություններին. Մարգարիտ Եսայան

«Ցանկացած խնդիր ոչինչ է թիվ մեկ կարևոր հարցի համեմատ՝ Արցախի անվտանգության և միջազգայնորեն ճանաչելի դառնալու հարցի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ կողմից այցելեցին պատմական հայկական տարածքներ, որոնք մեզ պարտադրված պատերազմի արդյունքում են ազատագրվել: Բերձորում համանախագահողներին «ջերմ» ընդունություն էր սպասվում: Կարծում եմ, որ վաղուց հաջողած կլինեինք, եթե համանախագահներին այսպես «ջերմորեն» ընդունեինք ու լսելի դարձնեինք արցախցիների ձայնը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Ըստ նրա՝ ԱՄՆ համանախագահի հայտնի հայտարարությանը շատ արագ արձագանքեց Արցախի ԱԳՆ-ն, և դա շատ ուրախալի է, նշեցին, որ հիմա անհնար է տարածքները ետ տալ, Քարվաճառի կամ Շահումյանի շրջաններում սկիզբ է առնում մեր ջրային պաշարների 80%-ը, ինչը կենսական նշանակություն ունի և ոչ մեկը չի կարող համոզել, որ հարևան ֆաշիստական պետությունը կրկին չի թունավորի ջուրը, ինչպես մեկ անգամ արդեն արել է: Մ.Եսայանի խոսքով՝ ժամանակն է, որ արցախցին անմիջական մասնակցի բանակցություններին:

Նա կոչ արեց համանախագահներին՝ նայել պատմական ճշմարտության երեսին և չմոռանալ սաֆարովյան խայտառակ գործելաոճը:

Տեսանյութեր

Լրահոս