Բաժիններ՝

Փորձում ենք դպրոցները պահել ճզմիչ-մամլիչ մեխանիզմների տակ. Սուքիաս Ավետիսյան

«ՀՀ-ում 1500 դպրոցներ և 50 հազար ուսուցիչներ կան, մարդիկ, որոնք ամեն ժամ զբաղված են մատաղ սերնդի կրթմամբ: Բայց ցավոք սրտի, երբ մի տեղ մի մանկավարժի կողմից ոչ ճիշտ դրսևորում է նկատվում, այն քննարկման թեմա են դարձնում և նսեմացնում մյուսների աշխատանքը: Փորձում ենք դպրոցները պահել ճզմիչ-մամլիչ մեխանիզմների տակ, հանկարծ դրամահավաք չլինի»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Նա հարցադրում արեց՝ կա՞ ինչ-որ մեկը, որ չի ձգտել, որ իր Վերջին զանգը լինի տպավորիչ և մանկավարժական հանրույթին ու տնօրինությանը շնորհակալություն հայտնեն: Ավետիսյանի խոսքով՝ իրեն դիմել են տարբեր տեղերի ուսուցիչներ, մանկավարժներ, որ լավ բան ներկայացնելու համար պետք է վճարեն մամուլին, բայց վատ բանը ամբողջ հասարակությունը միանգամից փորձում է քննարկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս