Բաժիններ՝

Ագռավների նետած ճյուղերը՝ անօթևան ընտանիքների համար ձմռան վառելիք (տեսանյութ)

Գյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում միայնակ բնակվող տարեցները: Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված չեն և անհայտ է մնում, թե նրանց երբևէ բնկարանով ապահովելո՞ւ են, թե՞ ոչ:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու կենտրոնական մասում գտնվող նախկին այգիներից մեկում տեղադրված տնակում միայնակ բնակվող տարեց կնոջ մասին է:

Ավելացնենք, որ այդ այգում դեռևս պահպանվել են մի շարք սլացիկ բարդիներ, որոնց կատարներին բույն դրած ագռավների ներքև նետած ճյուղերն էլ հենց հանդիսանում են այդ տնակային ավանի բնակիչների ձմռան վառելիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031