Բաժիններ՝

Աբրահամյանը չի սիրում խոսել իր բիզնեսներից և խոստանում է հասարակության «հարցերը լուծել» (տեսանյութ). ԳԱԼԱ

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո Հովիկ Աբրահամյանը թիկնապահների ուղեկցությամբ շրջել է Հանրապետության հրապարակով:

ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է վարչապետին որոշ հարցեր ուղղել: Հարցին, թե երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները երբ են կարգավորվելու, վարչապետը արձագանքել է. «Հիմա արժի՞ այդ մասին խոսել»: Դիտարկմանը, որ հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց, վարչապետը ի պատասխան ասել է, թե «մենք կլուծենք»: Իսկ հարցը, թե հասարակության խնդիրները որքանո՞վ են ձեզ հուզում, Հովիկ Աբրահամյանին դուր չի եկել: Նա որեւէ պատասխան չի տվել, այլ միայն շրջվել, նայել եւ հեռացել է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս