Տեր-Պետրոսյանն անձամբ նվեր էր ուղարկել. «Ա1+»
«Մենք ունենք մեր ազգի պապին (նկատի ունի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին-խմբ.), և ունենք մեր Սարյանի պուրակի պապիին»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր Սարյանի պուրակում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` խոսելով ՀԱԿ ամենատարեց անդամ` 90-ամյա Վարազդատ Գաբրիելյանի մասին:
Այսօր նրա ծննդյան օրն է, ու նրան շնորհավորելու էին եկել ինչպես ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, այնպես էլ ՀԱԿ այլ անդամներ, համակիրներ:
Վարազդատ պապիին այսօր հանձեցին նաեւ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նվերը` իր «Ընտրանի» գիրքը մակագրությամբ: «Սրանով ինձ դուք կյանք եք պարգեւում»,-արձագանքել էՎարազդատ Գաբրիելյանը` ավելացնելով,- Սրանից ավելի թանկարժեք բան ես չեմ պատկերացնում: Ես ժողովրդի անդամ եմ` որտեղ ժողովուրդ կա, պայքար կա, ես այնտեղ եմ: 1988թ. պայքարում եմ ու բաց չեմ թողել ոչ մի երթ կամ հանրահավաք, տեղյակ եմ ամեն ինչից»: