Բաժիններ՝

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են համագումարին վերաբերող կազմակերպչական հարցեր

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են միայն մայիսի 24-ին հրավիրվելիք համագումարին վերաբերող կազմակերպչական հարցեր, նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հերթական հաշվետու համագումարն է`կուսակցության նախագահի հաշվետու ելույթ, կուսակցության մարմինների ընտրություններ, տարածքային, մարզային կառույցների ներկայացուցիչների ելույթներ»,-նշել է ՀՀԿ խոսնակը:

Նա հայտնել է նաեւ, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին դիվանագիտական աշխատանքի ուղարկելու, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի նշանակման հարց եւս չի քննարկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս