Բաժիններ՝

Ով չի աշխատի… դա լրիվ ուրիշ օպերայից է. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ). a1plus.am

«Բոլորը պետք է հավասար աշխատեն, առանց բացառության»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ադրադառնալով ստվերային բիզնեսնեսին։ a1plus.am –ի փոխանցմամբ` նա հավաստիացրել է, որ կառավարությունը որդեգրել է խաղի նոր կանոններ, ու այդ կանոներին պետք է հետեւեն բոլորը: «Ես ինձանից եմ սկսելու, որպեսզի բոլորը հասկանան, որ պետք է հավասարություն լինի»,-ասալ է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեկ է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի օտարեկրյա ներդրողների համար նույնպես Հայաստանը գրավիչ դառնա:
Իսկ Հայաստանում շարքային գործարարները կարո՞ղ են հավասար պայմաններում աշխատել Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Խաչատրյանի հետ։
«Ես որեւէ անուն չեմ տարանջատում,բոլորը հավասար են, մեր խաղի կանոններն են այդպես»,- ասել է նա։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս