Դուբնով. Իմպերիալիստական-պրոռուսական տրամադրությունները Ղարաբաղում վտանգավոր տեսք են ստացել. 1in.am

Իմպերիալիստական-պրոռուսական տրամադրությունները Ղարաբաղում բավականին վտանգավոր տեսք են ստացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության նախկին վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ պատմելով Մայիսի 9-ին ԼՂ կատարած այցի, ստացած տպավորությունների մասին:

Նրա խոսքով՝ իր այցը կրում էր անձնական և ինչ-որ տեղ նաև լրագրողական բնույթ. հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է Ղարաբաղում նշվում Հաղթանակի տոնն ու Շուշիի ազատագրումը: Ու հետաքրքրությունը բավարարվել է, քանի որ ռուսաստանցի վերլուծաբանը հավանել է ղարաբաղյան տոնակատարությունները: Սակայն այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ նաև ԼՂ-ում գերիշխող տրամադրություններին, որոնք, նրա խոսքով, բավականին վհատեցնող էին:

«Ուկրաինական դեպքերը ղարաբաղցիների շրջանում բավականին աղավաղված ընկալում ունեն, քանի որ, չգիտես ինչու, Հայաստանում և հատկապես Ղարաբաղում դրանք ընդունվում են որպես շատ անձնական երկրի կյանքին առնչվող գործընթացներ և, չգիտես ինչու, այնտեղ Ղրիմի միացումը Ռուսաստանին գնահատում են հիացմունքով, որոշ իմաստով Ռուսաստանում տիրող հիացմունքից առավել, Ռուսաստանում այդ տրամադրությունները վախեցնող են, բայց երբ ես այդ հիացմունքը Ղարաղաբում եմ տեսնում և Հայաստանում, դա ինձ փոքր-ինչ տխրեցնում է: Ինձ թվում է՝ դա բավականին վտանգավոր երևույթ է ազգի և հասարակության քաղաքական ինքնազգացողության իմաստով, և մարդիկ, ովքեր հավասարակշռված մոտեցումներ ունեն, փոքրամասնություն են կազմում»,- ասել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս