Խարդախության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից
Մայիսի 14-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վահե Մ.-ին, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի /խարդախություն/ մեղադրանքով:
ՀՀ Ոստիկանություն