Որո՞նք են կնոջ սեռական ցանկության նվազման պատճառները
Հարց բժշկին: 48 տարեկան կին եմ, վերջին շրջանում ունեմ այնպիսի զգացողություն, որ իմ սեռական ցանկությունը նվազել է ու սեռական կյանքս դարձել է անհետաքրքիր ու ձանձրալի: Որո՞նք են պատճառները:
Պատասխան: Սեռական ցանկության (sexual desire) պակասը կարող է բացատրվել օրգանիզմի տարիքային փոփոխություններով: Սակայն այդ փոփոխությունները չպետք է երկարատև և մշտական բացասական ազդեցություն ունենան սեռական կյանքի վրա:
Տարիքի առաջացումը կարող է բերել կանանց սեռական դիսֆունկցիայի առաջացմանը, որի դրսևորումներն են` սեռական ցանկության նվազումը, հեշտոցի չորությունն ու ցավոտ սեռական հարաբերությունը:
Սեքսի վրա կարող են ազդել նաև օրգանիզմի ընդհանուր վիճակը, մկանային համակարգն ու սնունդը: Սրտային հիվանդություններն ունեն բացասական ազդեցություն սեքսի և նրա որակի վրա: Գիրությունը կարող է առաջացնել հոգեբանական վիճակներ և բերել կնոջ ինքնագնահատականի նվազման և սեռական խնդիրների ավելացման: Սեռական հորմոնները և դաշտանադադար նույնպես կարող են բացասական ազդել սեռական ցանկության և լիբիդոյի վրա: Սեռական կյանքն ամենակարևորն է մարդկային հարաբերությունների մեջ:
Տարիքը չպետք է ազդեցություն գործի ամուսինների սեռական կյանքի վրա, եթե, իհարկե, կա ցանկություն նրանց մոտ, իրար օգնելու և հաղթահարելու այն դժվարությունները, որոնք հանդիպում են իրենց կյանքի ճանապարհին:
Զույգի միմյանց հանդեպ սեռական ցանկությունների և ներքին զգացական պահանջի բավարարումը մեծ խթան է հանդիսանում նրանց հետագա երջանիկ և գոհունակ կյանքի համար: Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել աոողջ կենսակերպին, տարիքային հիվանդությունների կանխարգելմանը, հոգեբանական բարդույթների հաղթահարմանը` մարմնի, հոգու և սեռական հարմոնիան պահպանելու համար:
ՌԱՖՖԻ Հ. ՋԱՆԵՑՅԱՆ, ուռոլոգ
urolog.am