Բաժիններ՝

Նոր մանրամասներ. ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբայրը խլել է Էդմոն Խուդյանի շենքը և վարկեր վերցրել «Հայբիզնեսբանկից». 1in.am

1in.am-ը գրում է.  ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ըստ տեղեկությունների  փախել է Հայաստանից, քանի որ ԱԱԾ-ում ներքին ծառայողական քննություն է սկսվել, որը խոստանում է բավական ուշագրավ բացահայտումներ անել Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ կապված:

Հարությունյանը իր պաշտոնավարման ժամանակահատվածում զբաղվել է մի շարք պաշտոնյաների (և ոչ միայն ) հովանավորչությամբ, միջնորդությամբ, ինչի արդյունքում կյանքի են կոչվել մի շարք անօրինական գործարքներ: Բացի դա, Ռոմիկ Հարությունյանի անունը կապվում է նաև «Հայբիզնեսբանկում» 2013թ. տեղի ունեցած դեպքերի հետ, որի պատճառով բանկի մի քանի աշխատակիցներ ներկայումս կալանավորված են:

«Առաջին լրատվական»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ռոմիկ Հարությունյանի հովանավորչության արդյունքների մասին: Մասնավորապես, որ հենց Հարությունյանի հովանավորությամբ է եղբայրը՝ Ռոբերտ Հարությունյանը, «քցել» սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանին: Խուդյանի հսկայական ներդրումների արդյունքում Մաշտոցի 33 հասցեում կառուցված 1.5 միլիոն դոլար արժողությամբ 5-հարկանի շենքը ներկայումս պատկանում է հենց ԱԱԾ պետի նախկին տեղակալի եղբորը, և ոչ ոք մինչ օրս չի կարողացել պարզել, թե դա ինչպես է պատահել, ինչ գարծարքի արդյունքում է Ռոբերտ Հարությունյանը դարձել Խուդյանի գույքի սեփականատեր: «Դա առեղծված էր մեզ համար, թե ինչպես էր այդ գույքը վաճառվել նրան, ինչպես էր ընկերությունից օտարվել այդ գույքը: Մենք ենթադրում ենք, որ հենց նրա եղբոր հովանավորությամբ է դա տեղի ունեցել: Մինչ օրս էլ այդ գույքը Ռոբերտի անունով է գրանցված, և մենք հիմա պայքար ենք տանում, որ այդ գույքը վերադարձնենք ընկերություն»,- կայքին ասել է  Խուդյանը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս