
Պուտինը հուսով է, որ Տիմոշենկոն կվերադառնա մեծ քաղաքականություն. ուկրաինացի պատգամավոր

LB.UA-ի փոխանցմամբ ուկրաինացի պատգամավոր Իննա Բոգոսլովսկայան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի ներկայիս հարաբերություններում տեսնում է երկու լրջագույն սպառնալիք.
«Ներկայումս Պուտինը լրիվ այլ է, քան առաջ էր: Նա երգում է նոր կայսրության մասին իր երգը, և Աստված գիտե, թե ինչպես պատասխանել այդ մարտահրավերին: Ես կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում դեռ կունենանք երկու շատ լուրջ խնդիր: Ես տեսնում և զգում եմ դրանք:
Պուտինը հուսով է, որ Յուլյա Տիմոշենկոն կվերադառնա մեծ քաղաքականություն: Պուտինը շեշտը դնում է ոչ թե Յանուկովիչի, այլ՝ Տիմոշենկոյի վրա և դա անում է շատ լուրջ ձևով»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, թե մտադիր է մասնակցել մայիսի 25-ին նշանակված վաղաժամ նախագահական ընտրություններին: