Աբխազական երկաթուղու բացումը էական ազդեցություն չի ունենա

«Աբխազական երկաթուղու բացումը քաղաքական խնդիր է, որ տարբեր ատյաններում քննարկվում է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության՝ Տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Ավետիսյանը:

Ամեն դեպքում, ըստ նրա, եթե երկաթգիծը չբացվի երկարատև ժամանակով, միևնույնն է, Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության վրա պետք է էական ազդեցություն չունենա, քանի որ այսօր էլ ՀՀ-ից բեռնափոխադրումներ կատարվում են ոչ աբխազական երկաթգծով. «Իհարկե, շատ լավ կլիներ երկաթգիծը բացվեր, ՀՀ-ն լուրջ տրանզիտային պոտենցիալ կունենար այդ դեպքում»:

Հարավային երկաթուղու հետ կապված էլ փոխնախարարը նշեց, թե ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրա շինարարությունից հետո բեռնափոխադրումների շատ մեծ ծավալ կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728