Ալ. Արզումանյանը չի հասկանում, թե ինչով է պայմանավորված ՀԱԿ-ի՝ նույն «փոցխի վրա կանգնելու» փորձը
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վերապահումներ ունի Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության նկատմամբ: ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության կողմից Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ, Ալ. Արզումանյանը ՀԱԿ պատգամավոր, հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին ասաց. «Ես Ձեզ առանձին ասել եմ, ուղղակի կրկնեմ, որ որոշակի մտահոգություններ ունեմ նախաձեռնության վերաբերյալ թե պահի, թե ժամանակի առումով, որովհետև չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ մեծամասնությունը որոշակի փոփոխություններ ունի իր մոտեցումներում»:
Ալ. Արզումանյանի խոսքով՝ ինքը չի հասկանում, թե ինչով է պայմանավորված խմբակցության ևս մեկ փորձը նույն «փոցխի վրա կանգնելը», նույն հանձնաժողովի առաջարկով հանդես գալը: Պատգամավորը նաև ասաց, թե Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի զեկույցներից մեկում հստակ փաստեր են բերվել այն մասին, որ Մարտի մեկին մասնակցել են ապօրինի զինված խմբեր:
Նա նշեց, թե այդ փաստերին այդպես էլ չի տրվել քաղաքական գնահատական: «Հաշվի առնելով, որ այս ընթացքում եղել են պատվերով սպանություններ ու որևէ մեկը չի բացառում, դրանք կարող էին լինել այդ խմբերը, ի՞նչ գնահատական կտաք այս փաստերին»,- հարցրեց Արզումայնաը:
Գագիկ Ջհանգիրյանն ի պատասխան ասաց, թե իրենք նախաձեռնել են Մարտի 1-ի հանձնաժողով տեղծել Մարտի մեկին ընդառաջ: «Եթե Մարտի մեկին չլիներ, լիներ դեկտեմբերի 1-ին՝ պետք է նախաձեռնեինք դեկտեմբերի 1-ի նախօրյակին: Ես բարոյական պատասխանատվություն ունեմ զոհվածների իրավահաջորդների, ծնողների առաջ, չգիտեմ ինչու, բայց դա իմ վրա է ծանրացել: Եթե լիներ նոյեմբերին, կանեինք նոյերմբերին, դեկտեմբերին լիներ՝ կանեինք դեկտեմբերին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ապօրինի զինված խմբավորումենրին, ապա Ջհանգիրյանն ասաց. «Այո, մեղմ է ասել, որ ես ծանոթ եմ փաստահավաքի այդ զեկույցին, ես մանրամասն ուղումնասիրել եմ, գիտեմ, որ տեղեկավություն է ներկայացված, որ այդ օրերին որոշ անձանց ՊՆ հանդերձանքի պահեստից տրվել են համազգեստներ: Եթե հագուստ է տրվում, ապա սպառազինության պահեստներից էլ պետք է զենք հատկացվի:
Ցավոք, Փաստահավաք խմբի փորձերը՝ հանդերձանքի պահեստում ուսումնասիրել գրանցամատյանները, համազգեստների տրման վերաբերյալ մատնվեցին ձախողման, թույլ չտվեցին, թեև առկա էր ուղղակի հանձնարակական, որ պետք է օժանդակեն»: