Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին. Խնդրում եմ Մարտի 1-ի զոհերի հիշատակը դահլիճից դուրս և դահլիճում հարգելը չդարձնել սեփական իմիջի փառաբանման գործիք
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
«Քիչ առաջ, ԱԺ դահլիճում, որտեղ քննարկվում էր Մարտի մեկի եւս մեկ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, նախքան հիմնական զեկուցողին հարց տալը, առաջարկեցի մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի մեկի զոհերի հիշատակը: Դահլիճը ոտքի կանգնեց:
Իմ նախկին ու ներկա գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ Մարտի մեկի զոհերի հիշատակը դահլիճից դուրս և դահլիճում հարգելը չդարձնել ինչպես իրեն է բնորոշ ՝ սեփական իմիջի փառաբանման գործիք»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այդ պահին դուրս էր եկել դահլիճից, իսկ քիչ անց ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ չի մասնակցել լռության րոպեին, որովհետև այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կազմակերպման և իրագործման հետ: