Անկախությունը սեփական երկիրն ունենալու և նոր սերնդին ժառանգելու կարողություն է․ ԲԴԽ նախագահի ուղերձը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի շնորհավորական ուղերձը․
«Սիրելի հայրենակիցնե՛ր, Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից ընդունեք ջերմագին շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Անկախությունը մեր 35-ամյա որոշումն է, ժողովրդավարությունը՝ մեր ինքնապաշտպանության լավագույն եղանակը։
Այն սեփական երկիր ունենալու և մեծ նվիրումով ու հպարտությամբ նոր սերնդին ժառանգելու կարողություն է։
Անկախությունը խաղաղության, օրինապաշտության, ամենօրյա ջանքի և կամքի ազատության մասին է։
Խնամենք և փայփայենք մեր երկիրը։ Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն»։

