Բաժիններ՝

Խարկովի քաղաքապետարանի շենքի առջև բարձրացվել է Ռուսաստանի դրոշը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ռուսամետ ուժերը Խարկովի քաղաքապետարանի շենքի առջև բարձրացրել են Ռուսաստանի դրոշը: Նրանք վանկարկել են. «Նախ Ռուսաստանը, ապա Խարկովը»: Նշվում է, որ ոստիկանության ու անվտանգության ծառայության աշխատակիցները չեն փորձել խոչընդոտել քաղաքապետարանի առջև օտար երկրի դրոշը բարձրացնելուն:

Դա փորձել է անել անձամբ Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը, սակայն ցուցարարները նրան թույլ չեն տվել Ռուսաստանի դրոշն իջեցնել դրոշակաձողից: Ավելին, երբ Կերնեսը ցուցարաներին հայտնել է, որ Խարկովը գտնվում է Ուկրաինայում և կարիք չկա այլ երկրի դրոշը կախելու, ցուցարները քաղաքապետին անվանել են դավաճան՝ պնդելով, որ Ռուսաստանի դրոշը պետք է մնա իր տեղում՝ քաղաքապետարանի առջև:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Ռուսաստանի դրոշը հայտնվել է Ղրիմի խորհրդարանի շենքի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս